Է՛լ ավելի դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կարող էր նախարար Վիգեն Սարգսյանը քննարկել Իրանի Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի խորհրդական, երկրի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթիի հետ։
Հետխորհրդային երկրների տնտեսական անհաջողությունների բուն պատճառն այն էր, որ գիտնականներին արհեստականորեն զրկեցին տնտեսական պրոցեսներին ակտիվ մասնակցություն ունենալու առաքելությունից:
ԱՄՆ կառավարության շրջանակներում Reuters-ի աղբյուրները հաստատում են New York Times-ի տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփի ընտրարշավի մասնակիցները հաճախակի շփումներ են ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Փետրվարին Հռոմում հայտնվեցին Ֆրանցիսկոս պապին քննադատող պոստերներ, իսկ կարդինալները ստացան պոնտիֆիկոսին ծաղրող ֆեյքային հոդված: Պոստերների վրա Ֆրանցիսկոսը չափազանց խոժոռված է: Նրա դեմքի արտահայտությունը համարյա սպառնալից է, իսկ մռայլ դիմանկարի տակ շարված է բողոքների ցանկը:
Վաղը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է՝ սահմանադրական: 102 հազար քվեարկող, 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ: Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակն է հզորացնել նախագահական կառավարումը:
Թրամփի վարչակազմը բանակցում է արաբ դաշնակիցների հետ ռազմական դաշինքի ստեղծման շուրջ, որը հետախուզական տվյալներ կփոխանակի Իսրայելի հետ ընդհանուր թշնամու՝ Իրանի դեմ պայքարում՝ գրում է Մարիա Աբի Հաբիբը The Wall Street Journal-ում՝ հղում անելով իրենց անունը հայտնիացնել չցանկացած պաշտոնյաներին:
ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը, բայց պաշտպանելու է իր շահերը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Առաջին արտասահմանյան այցի ընթացքում նա հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին G20-ի շրջանակներում, Մյունխենում:
Մի զարմանահրաշ թռչուն թևածեց Արարատի առեղծվածային լանջից և թառեց «Մայր Հայաստան» կոթողի ձախ ուսին։ Թռչունը առերևույթ աղավնի է, կտուցը ոսկերիզ փղոսկր է, փետուրները` ճերմակ մետաքս, սակայն ձայնը, Տերը փրկի, ղառղառային։
Փետրվարի 6-15-ին` 9 օր և անգամ 16-ին մինչև կեսօր ԿԸՀ-ին անգործության մատնած քաղաքական ուժերը փետրվարի 16-ին ներկայացրին վեցերորդ գումարման խորհրդարանի մաս դառնալու իրենց հայտը: Ավարտվեց ներկայացման առաջին արարը, սկսվում է երկրորդը: Ի՞նչն էր առաջին արարին բնորոշ:
Մեծ ինտրիգն ավարտված է. ՀՀԿ-ն ասաց` «ումով» է գնում դեպի խորհրդարանական հանրապետություն: Իսկ «մանր» ինտրիգներ կլինեն և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...